Հայերեն   English   Русский  

Քեոփսի բուրգում հսկա խորշ է հայտնաբերվել. BBC


  
դիտումներ: 2136

Բուրգերի գաղտնիքը էլ ավել է խորացել Եգիպտոսի ամենամեծ՝ Քեոփսի (Խուֆույի) մեծ բուրգում հայտնաբերված դատարկ տարածության հայտնաբերմամբ, գրում է BBC-ն:

Քեոփսի բուրգում հսկա խորշ է հայտնաբերվել

Հայտնի չէ, թե ինչ նշանակություն ունի այդ խորշը կամ ունի արդյոք ինչ-որ արժեք, քան որ այն ուսումնասիրությունների համար մատչելի չէ:

Նոր հայտնագործության մասին հայտարարել են ճապոնացի և ֆրանսիացի գիտնականները՝ համալիրի մոտ երկու տարվա ուսումնասիրություններից հետո:

Նրանք օգտագործել են մուոգրաֆիա կոչվող տեխնիկան, որը կարողանում է բացահայտել խոշոր կառույցներում խտության փոփոխությունները:

«Մենք չգիտենք, թե այս մեծ խորշն ինչ դիրքում է կամ արդյոք այն կազմված է մեկ կամ մի քանի հաջորդական կառույցներից: Համոզված ենք մի բանում. այդ խորշը ներսում է և ինչքան գիտեմ՝ որևէ տեսություն դա չէր ասում»,-ասել է Փարիզի HIP համալսարանից Մեհդի Թայուբին:

Այս բուրգը կառուցվել է եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆուի՝ Քեոփսի կողմից՝ մ.թ.ա 2509-2483թթ միջև: Հին Եգիպտացիներն այն անվանել են նաև «Ախեթ Խուֆու», որը նշանակում է «Խուֆուի հորիզոն»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: