Եվրոպայի առաջնություն. Տղամարդկանց հավաքականը պարտվեց Ադրբեջանին
դիտումներ: 809
Տղամարդկանց թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5-2.5 հաշվով պարտվեց Ադրբեջանի թիմին: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Արկադի Նայդիչի հետ, Սերգեյ Մովսեսյանը երկրորդ խաղատախատակի վրա պարտվեց Թեյմուր Ռաջաբովին, իսկ Հրանտ Մելքումյանը 4-րդ խաղատախտակի վրա պարտվեց Ռաուֆ Մամեդովին:
Մրցաշարի առաջատար Խորվաթիայի թիմը 0.5-3.5 հաշվով պարտվեց Հունգարիային: Ռուսաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Լեհաստանին:
6-րդ տուրից հետո Ռուսաստանի և Հունգարիայի հավաքականները վաստակել են 10-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հայաստանի հավաքականը 8 միավորով կիսում է 5-9-րդ