Արցախում հակատանկային նռնակի պայթյունից վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Երեւանի կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանն էլ Aysor.am-ին հայտնել է, որ վիրավոր զինծառայողը գտնվում է անգիտակից վիճակում, բեկորային վնասվածքներ ունի դեմքի ու ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսը ամպուտացվել են, ունի նաեւ ծնոտի կոտրվածք, որը պետք է վիրահատվի:
Նշենք, որ վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Հյուսնունցը գտնվում է Արցախի զինվորական հոսպիտալում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ըստ Արխցաի ՊՆ-ի տեղեկատվության, Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: