Մանդարինով կեքս
Պատրաստման եղանակը
Մանդարինը լվանալ ու մաքրել, ապա բաժանել ու յուրաքանչյուր կտորը հնարավորինս մաքրել սպիտակ ջլերից և երկու մասի բաժանել: Առանձին ամանում ձվի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից: Ապա կես բաժակ շաքարավազն ու դեղնուցը միասին տրորել, իսկ այդ ընթացքում սպիտակուցները դնել սառնարանը: Դրանից հետո սպիտակուցը հանել սառնարանից, ավելացնել մի պտղունց աղ ու խառնել, ընթացքում էլ զգուշորեն ավելացնել մնացած շաքարավազը:
Դեղնուցի ու սպիտակուցի խառնուրդներն իրար միացնել ու լավ հարել: Ավելացնել մաղած ալյուրն ու կրկին զգուշությամբ խառնել, ավելացնել մանդարինի կտորներն ու կրկին զգուշությամբ խառնել:
Կաղապարը կարագապատել ու լցնել խմորը, թխել 30 րոպե 1800 տաքացրած փռում:
Բարի ախորժակ