Օբաման աղավաղել է աստվածաշնչյան մեջբերումը
Բառացի նա հետևյալն է ասել.”Լավ գրքում ասվում է`”քարեր մի նետիր ապակյա տների վրա կամ էլ` համոզվիր, որ քո աչքի մեջ գերան չկա, մինչ ուրիշին մատնացույց անելու նրա աչքի փուշը”:
Ամերիկյան Time ամսագիրն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ այդ արտահայտության առաջին հատվածը “ապակյա տների վրա քարեր մի նետիրը” XIV դարի բանաստեղծ Ջեֆրի Չոսերի ժամանակներից հայտնի խոսք է ( նա համարվում է անգլիական ազգային գրականության հիմնադիրը):
Բնագրում այն հետևյալ կերպ է հնչում.”քարեր մի նետիր հարևանիդ վրա, եթե ապրում ես ապակյա տան մեջ”: Իմաստն այն է, որ պետք չէ քննադատել ուրիշներին այն սխալների կամ էլ թերությունների համար, որոնք ինքդ էլ ես կատարել:
Նշանակությամբ, իմաստով դա իսկապես մոտ է Հովհաննեսի Ավետարանի “Ով մեզանից մեղք չի գործել, թող նա առաջինը նրա վրա քար նետի”-ին, սակայն ապակյա տների մասին աստվածաշնչյան տեքստ գոյություն չունի, նշել է Time-ը:
Երկրորդ մասը վերցված է Մատթեոսի Ավետարանից.” Ինչ ես նայում քո եղբոր աչքի փշին, իսկ քո աչքի գերանը չես տեսնում”: