Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 80 մարդու
Մասնավորապես՝ Ստամուլում ձերբակալվել է ավելի քան 80 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Ինչպես հաղորդում է «Հաբերթուրք» թուրքական լրատվական կայքը, բոլոր ձերբակալվածները օտարերկրացիներ են: Ըստ նախնական տվյալների՝ նրանք պատրաստվում էին ապօրինի ճանապարհով հատել թուրքական սահմանը՝ Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին միանալու համար:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հաղորդել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 100 ենթադրյալ կողմնակիցների ձերբակալելու մասին: Նոյեմբերի սկզբից Թուրքիայի տարբեր հատվածներում ձերբակալվել է 283 մարդ՝ այդ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով: