Թուրքիայում ընդդիմությունը կոչ է արել երկրի վարչապետին հրաժարական տալ
Օրերս ICIJ լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը մի շարք լրատվամիջոցների հետ համագործակցաբար հրապարակել է օֆշորային կազմակերպությունների գործունեության մասին նյութեր: Այդ փաստաթղթերում նշվել են 120 քաղաքական գործիչների անուններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահի ադմինիստրացիայի անդամներ, Կանադային վարչապետը, Apple և Uber ընկերություններն ու այլք:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքանն ու Բյուլենթը, ըստ փաստաթղթերի, կապված են օֆշորային հոլդինգների հետ: Յըլդըրըմ եղբայրները Մալթայում գրանցված երկու նավատորմային ընկերությունների բաժնետերեր են:
«Թուրքիան ներկայացված է այն կարևոր անունների սև ցանկում, որոնք օֆշորներում ընկերություններ ունեն: Պարզվել է, որ Թուրքիայի վարչապետի որդիները Մալթայում ընկերություններ ունեն: 2003 թ-ից՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավարման ընթացքում, վճարային հաշվեկշռի դեֆիզիտը 17 մլրդ դոլարից հասել է 527.8 միլիարդի: Դա նշանակում է, որ ԱԶԿ-ի իշխանության օրոք Թուրքիան գումարի մեծ կարիք ունի: Իսկ տվյալ դեպքում միակ բանը, որ պետք է անի երկրի վարչապետը, հրաժարական տալն է»,- ասել է Թեզջանը:
Վարչապետ Բինալի Յըլդըրըմը հերքել է իր որդիների հասցեին ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրենց բիզնեսում գաղտնի ոչինչ չկա: