Դոկտոր Դրեն տարվա ամենաշատ վաստակած երաժիշտն է
49-ամյա ռեպեր, պրոդյուսեր և գործարար Դրեն մեծ շահույթ է ստացել 3 միլիարդ դոլարով Beats ականջակալներ արտադրող ընկերության վաճառքից, որը նա ստեղծել էր Apple-ի հետ համատեղ:
Նրան և երկրորդ տեղն զբաղեցրած Բեյոնսեին կես միլիարդ դոլար է բաժանում: Բեյոնսեն այս տարվա ընթացքում վաստակել է 155 միլիոն դոլար:
Իգլսը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը 100 միլիոն դոլարով:
Ցուցակում ընդգրկված պատմություն ունեցող երգիչները երկու անգամ ավել են վաստակել, քան երիտասարդ երաժիշտները՝ ներառյալ Քեթի Փերին՝ 40 միլիոն դոլար, Մայլի Սայրուսը՝ 36 միլիոն դոլար և Լեդի Գագան՝ 33 միլիոն դոլար:
30-ից ցածր տարիք ունեցող միակ երաժիշտները, որ ընդգրկվել են թոփ տասնյակում, Ջասթին Բիբերն է՝ 80 միլիոն դոլարով և One Direction խումբը՝ 75 միլիոն դոլարով:
Մադոննան 2013թ-ի աշխարհում ամենաշատ վաստակած երաժիշտն էր՝ 125 միլիոն դոլարով: