Իրաքում ձերբակալել են ավելի քան 200 ադրբեջանցի կանանց
Ըստ նրա` ձերբակալվածների թվում կա 200 ադրբեջանցի: «Իրաքյան ուժայինների կողմից որպես «Իսլամական պետության» անդամներ ձերբակալվել է 512 ռուսաստանցի և 200 ադրբեջանցի»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է պատգամավորը:
Իր հերթին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Իրաքում ադրբեջանցի կանանց վերբերյալ այդ տեղեկությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման տեղեկություններ մամուլում հայտնվում են ոչ առաջին անգամ, փաստերը հետաքննվում են: «Ադրբեջանական կողմը Իրաքում մեր դեսպանի միջոցով մշտական կոնտակտի մեջ է գտնվում այդ երկրի համապատասխան կառույցի հետ»,- նշված է հաղորդագրությունում:
Ադրբեջանում Իրաքի գործերով ժամանակավոր հավատարմատար Ռամիզ Գաֆարովն այս առնչությամբ հայտարարել է, որ ձերբակալված կանանց համար կվարձվեն փաստաբաններ: «Մենք կաշխատենք, որ նրանք ազատ արձակվեն և ուղարկվեն Ադրբեջան: Ներկայումս աշխատում ենք այդ ուղղությամբ: Իհարկե, յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի, որը խախտում է մեկ այլ երկրի օրենքը, պետք է պատժվի, սակայն քանի որ ձերբակալվածները կանայք են, մենք աշխատում ենք նրանց օգնություն ցույց տալ` համագործակցելով Իրաքի տեղի կառույցների հետ»,- նշել է Ռամիզ Գաֆարովը:
Հոկտեմբերի 30-ին ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Իրաքում գնվում են ավեի քան 100 ադրբեջանցի կին ու երեխա: Ըստ Ադրբեջանի պետակա անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևի`վերջին հինգ տարիների ընթացքում մոտ 900 ադրբեջանցի համալրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը: