Հայերեն   English   Русский  

Սպիտակ այրու 12-ամյա ահաբեկիչ որդին կարող է ողջ լինել


  
դիտումներ: 1211

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման համար նոր ահաբեկիչների հավաքագրումով զբաղվող Սպիտակ այրու որդին, որին լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն ամռանը ոչնչացրել էին, հավանաբար, ողջ է: Ավելի վաղ բիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ 12-ամյա տղան մոր հետ զոհվել է ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ իրականացված ռմբակոծությունների հետևանքով: Գրում է Russian.rt.com-ը:

Բրիտանուհի Սալի Ջոնսը միացել էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը երկրորդ ամուսնու` նախկին հաքերի հետ միասին, որը ժամանակին հավատարմության երդում էր տվել ԻՊ-ին:

Ջոնսի ամուսնուն ոչնչացրել էին 2015թ.: Ահաբեկչի այրին ԻՊ-ի համար համացանցի միջոցով պոտենցիալ ահաբեկիչների էր հավաքագրում` առաջին հերթին կանանց:

Նրա կրտսեր որդին ևս միացել էր ԻՊ-ի ահաբեկիչներին և մի քանի քարոզչական տեսանյութերում նկարահանվել: Իսկ տեսանյութերում Ջոնսի 12-ամյա որդին տեսախցիկի առաջ այլ երեխաների հետ գերիների էր սպանում:

The Telegraph պարբերականի փոխանցմամբ` օդային հարվածի ժամանակ, որի հետևանքով Ջոնսը մահացել էր, 12-ամյա ահաբեկիչը այլ ահաբեկիչների հետ հարձակման վայրից 60կմ. հեռավորության վրա է գտնվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: