Սավչենկոն պատմել է, թե երբ Ուկրաինայում հույս կառաջանա
«Այն դեպքում, երբ իշխանությանը կառափնարան տանեն: Երբ ժողովուրդը ոչ միայն իշխանությանը կառափնարան կհանի, այլ իշխանությանն ընդդիմության հետ միասին: Կառափնարան, ոչ թե բանտ` միայն այդ դեպքում Ուկրաինայում մարդիկ հույս կունենան», - NewsOne պորտալը մեջբերում է Սավչենկոյի խոսքերը:
Նա ընդգծել է, որ ընդդիմության ներկայիս բոլոր ներկայացուցիչները նախկինում իշխանության են եղել:
«Նրանք խառնված էին խաղաթղթերի կապուկի նման, նախ մեկ զուգակցությամբ, այնուհետև այլ: Ուստի ընդդիմություն չկա », - ընդգծել է ժողովրդական պատգամավորը:
Նախկինում Սավչենկոն հայտարարել էր, որ Դոնբասի վերամիավորման մասին օրենքով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փորձում է թաքցնել իր անգործությունը: