Մեծ կանիոնի այցելուները ականատես են եղել եղանակային ֆենոմենի՝ ամբողջ կանիոնի մեջ լցված խիտ ամպերի ծովի:
Եղանակային նման երևույթը տեղի է ունենում մի քանի տարին մեկ անգամ՝ չնայած անցած տարի նման երևույթ ևս գրանցվել էր:
Արիզոնայի հյուսիսային հատվածները պատած մառախուղը վերջին շրջանում այդ վայրերում տեղացած անձրևների հետևանք է և Մեծ կանիոնում կուտակվել է քամիների բացակայության պատճառով:
Մտնելով կանիոնի մեջ տաք օդի առկայության հետևանքով մառախուղը չի կարողանում բարձրանալ:
Մեծ կանիոնը առաջիկա օրերին կազատվի մառախուղից: