Մեզ հաջողվեց պաշտպանել Սիրիայի ամբողջականությունը և անկախությունը. Բաշար Ասադ
«Հարգելի պարոն նախագահ, նախևառաջ ցանկանում եմ այս հնարավորությունն օգտագործելով` ձեզ փոխանցել սիրիացի ժողովրդի շնորհավորանքն ու շնորհակալությունը այն պատճառով, որ մեզ հաջողվեց պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և անկախությունը: Նույն երախտագիտությունը վերաբերում է նաև Ռուսաստանի այն պետական կառույցներին, որոնք մեզ օգնություն ցուցաբերեցին», - Կրեմլի մամուլի ծառայությունը մեջբերում է Ասադի խոսքերը:
Նշվում է, որ Ասադը երախտագիտություն է հայտնել ամբողջ ռուս ժողովրդին, որը նա սիրիացի ժողովրդի համար բարեկամական է անվանել:
«Մենք պետք է խոստովանենք, որ այդ գործողությունը թույլ տվեց նպաստել Սիրիայում քաղաքական կարգավորմանը: Եվ Ռուսաստանը տարբեր ուղղություններով նպաստեց արդեն մեկնարկած այդ գործընթացի առաջխաղացմանը, առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրության, պետության ինքնիշխանության և անկախության հարգանքի հիման վրա», - ասել է Ասադը:
Իր հերթին Պուտինն ընդգծել է, որ Ասադը բանակցությունների ընթացքում իրեն ասել է, որ «ռուսական բանակի շնորհիվ Սիրիան փրկված է որպես պետություն»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը հանդիպել է Ասադի հետ: