Դիսնեյլենդը բուժել է անորեքսիայից
Մինչ Դիսնեյլենդ կատարած ճամփորդությունը, նա կենաց ու մահու պայքարի մեջ էր: Անորեքսիայի վերջին փուլում օրգանիզմը հրաժարվում է ցանկացած տեսակի ու վիճակի սննդից: Հիվանդները մահանում են սրտի կանգից, ու Հիզար Ֆրանքսի դեպքում նույն սցենարն էր գործում:Հերթական բուժումից հետո, աղջիկը բժիշկների խորհրդով մեկնեց ԱՄՆ, Դիսնեյլենդ, որ մանկուց էր երազում: Ու այդտեղ էր, որ կատարվեց հրաշքը.տեսնելով, թե ֆասթֆուդի որքան մեծ չափաբաժիններ են կուլ տալիս թե մեծահասակները և թե երեխաները` աղջիկը կրկին ուտելու ցանկություն ունեցավ:
Նա ասում է, որ շատ ավելի հարմար է սնունդ ընդունել այն մարդկանց ներկայությամբ, ովքեր ոչինչ չեն կասկածում քո հիվանդության մասին: Հիզարի բախտը բերեց ու նա, փաստորեն կարողացավ «միացնել» մարսողությունն ամենավերջին պահին, ու սկսեց քաշ հավաքել:
Հիմա նա 63 կգ է ու մասնակցում է անորեքսիայով հիվանդներին օգնության քարոզարշավին: