Հայերեն   English   Русский  

London Chess Classic. Կրկին ոչ-ոքիներ


  
դիտումներ: 570

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրը կրկին խաղաղ ստացվեց:

Ինչպես մեկնարկային տուրում, բոլոր հինգ պարտիաները՝ Ֆաբիանո Կարուանա – Լեւոն Արոնյան, Ուեսլի Սո – Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Հիկարու Նակամուրա, Վիշվանաթան Անանդ – Մայքլ Ադամս, Սերգեյ Կարյակին – Մագնուս Կարլսեն, ավարտվեցին ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը երկու տուրից հետո. 1-10. Նեպոմնյաշչի, Կարուանա, Արոնյան, Կարյակին, Կարլսեն, Անանդ, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 1-ական միավոր:

Այսօր երրորդ տուրում միմյանց հետ կխաղան Արոնյան – Կարյակին, Նեպոմնյաշչի – Կարուանա, Կարլսեն – Անանդ, Ադամս – Վաշյե-Լագրավ, Նակամուրա – Սո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: