Հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային
Միհրան Հարությունյանը հավասարը չունեցավ Ռուսաստանի մայրաքաղաք
Մոսկվայում կայացած Սերգեյ Տարասկինի միջազգային հուշամրցաշարում:
Էջմիածինցի
ըմբիշը, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո
պատվանդանի առաջին աստիճանին: Ուշագրավ է, որ 25-ամյա մարզիկը 5 գոտեմարտ
անցկացրեց և բոլորն էլ ժամկետից շուտ գրանցեց իր օգտին: