Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԴԾ-ն Սանկտ Պետերբուրգում ծրագրված ահաբեկչություն է կանխել. Տեսանյութ


  
դիտումներ: 1970

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում կանխել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների գործունեությունը, որոնք պատրաստվում էին դեկտեմբերի 16-ին ահաբեկչական հարձակում իրականացնել: Գրում է Russian.rt.com-ը:

Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնին:

Նշվում է, որ դեկտեմբերի 13-14-ին իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ահաբեկչական ցանցի 7 անդամ է ձերբակալվել:

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ԻՊ-ի կողմնակիցները պլանավորել էին մահապարտ ահաբեկչի շնորհիվ ռեզոնանսային ահաբեկչական հարձակումներ իրականացնել մշակութային հաստատություններից մեկում, ինչպես նաև մարդաշատ վայրերում քաղաքացիների սպանություններ և պայթյուններ իրականացնել:

Կալանավորվածներից առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչներ, զենք, զինամթերք և ծայրահեղական գրականություն:

Հատուկ գործողության ընթացքում վերացվել է պայթուցիկ սարքերի արտադրության լաբորատորիա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: