Սահակաշվիլին բացահայտել է Պորոշենկոյին ուղղված իր նամակի բովանդակությունը
դիտումներ: 1718
Նրա խոսքերով, նա «արել է այն, ինչ անում են հաղթողները, մարդիկ, ովքեր վստահ են իրենց իրավացիության հարցում»:
«Ես նրան ասել եմ, որ նա ինձ սխալ է մեղադրել: Դուք չեք կարող չիմանալ, որ ինձ ռուսական գործակալ անվանելը վիրավորանք է: Ինձ ասացին, որ մի քանի օր հետո նախագահը պատրաստ է հանդիպել: Բայց ես ասացի. «Ոչ, այդպես չի լինի: Ես այն մարդը չեմ, ով ներս կմտնի հետևի դռներով», - ասել է Սահակաշվիլին:
Քաղաքական գործիչը հավելել է, որ պնդում է Պորոշենկոյի հետ բաց երկխոսությանը:
Ավելի վաղ Սահակաշվիլին հերքել էր ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունները, որ Պորոշենկոյին նամակ է ուղարկել` առաջարկելով հաշտվել: