Սենատը հաստատել է Հայաստաում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում կնշանակվի Ռոբերտ Սեկուտան (Robert Cekuta), որը նախկինում զբաղեցնում էր ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալի պաշտոնը՝ էներգետիկ գծով:
Մինչեւ վերջերս Ռիչարդ Միլսը զբաղեցնում էր Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նա Մալթայում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն էր եւ ժամանակավոր հավատարմատարը:
Ռիչարդ Միլսը Պետքարտուղարությունում աշխատում է 1988թ-ից: 90-ականների սկզբին նա եղել է Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով զբաղվող բաժնի պետ, ապա աշխատել է Սանկտ-Պետերբուրգում ԱՄՆ-ի հյուպատոսարանում:
Դիվանագետն աշխատել է նաեւ Դուբլինի, Իսլամաբադի, Էր Ռիադի, Լոնդոնի եւ Բաղդադի ամերիկյան առաքելություններում:
Ռիչարդ Միլսը, անգելերենից բացի, տիրապետում է ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներին:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի լիազորությունների ժամկետը շուտով լրանում է: Նա այս պաշտոնում նշանակվել էր 2011թ.: