Թուրքիայում ձերբակալվել են ԻՊ տասնյակ անդամներ
Այս մասին նշված է նահանգի ոստիկանության հաղորդագրությունում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկության` ձերբակալվածների թվում կան նաև Թուրքիայի քաղաքացիներ: ««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ձերբակալության գործողությանը մասնակցել է 200 ոստիկան: Դրանք իրականցավել են ավելի վաղ հստակեցված 11 հասցեներում»,- հայտնել է Բուրսայի ոստիկանությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Ստամբուլում իրականացված հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել էին օտարերկրյա 62 քաղաքացիներ` «Իսլամական պետության» անդամներ:
Ավելի վաղ Ստամբուլի ոստիկանության կողմից հաղորդվել է, որ 2016 թ-ի օգոստոսից մինչև 2017 թ-ի օգոստոս Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ անցկացվել են 117 գործողություններ, որոնց արդյունքում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ: «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում վերոնշյալ ժամանակահատվածում Թուրքիայից արտաքսվել է 940 մարդ: