Արագ պատրաստվող ուտեստ
դիտումներ: 7852
Պատրաստումը
Բրինձը կիսաեփ անել, գազարը քերել, սոխը մանր կտրատել ու տապակել:
Բրինձը, խճողակն ու գազարն ավելացնել սոխին, լավ խառնել, ապա ձևավորել 4 սմ տրամագծով գնդեր:
Կարտոֆիլը մաքրել ու շրջանաձև կտրատել, ապա մսի հետ ծաղկի տեսքով տապակի մեջ դասավորել, որը նախապես ձեթոտած է: Եփել 20 րոպե 180 աստիճան տաքացված փռի մեջ:
Թթվասերը, տոմատի մածուկը, ջուրը, աղն ու համեմունքը խառնել իրար, ստացվածը լցնել կարտոֆիլի ու մսի վրա և կրկին փուռը դնել 15 րոպե: Փռից հանելուց հետո վրան պանիրը քերել ու դնել փուռը ևս 5 րոպե:
Պատրաստի ուտեստի վրա կանաչի կտրատել ու մատուցել:
Բարի ախորժակ: