Սահակաշվիլին խոստացել է Ուկրաինա վերադառնալ
դիտումներ: 1079
«Իհարկե ես կվերադառնամ Ուկրաինա և միջոց կգտնեմ դա անելու համար», - հայտարարել է քաղաքական գործիչը ուկրաինական ZIK հեռուստաալիքի եթերում:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածք վերադառնալու համար օրինական միջոց կգտնի: Սահակաշվիլիի խոսքով՝ ներկայումս ինքը Վարշավայի հյուրանոցներից մեկում է գտնվում:
Հիշեցնենք, որ ֆետրվարի 12-ին Սահակաշվիլիին կալանավորել են Կիևի ռեստորաններից մեկում: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրան Ուկրաինայի տարածքից Լեհաստան են արտաքսել: Իսկ հենց քաղաքական գործիչն իր արտաքսումը որպես իշխանության կողմից թուլության դրսևորում էր որակել: