Հայերեն   English   Русский  

Բերդի տարածաշրջանում ավելացել են հացահատիկի ցանքատարածությունները


  
դիտումներ: 1301

Արդեն մի քանի ամիս է՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում իրականացվում են աշնանացանի աշխատանքները: Բերդ համայքում այս աշնանը կատարվել է 102 հեկտար հացահատիկի ցանքս:

հացահատիկի ցանքատարածություններ. Բերդ

Բերդի քաղաքապետարանի գուղատնտեսության բաժնի ղեկավար Մանվել Գևրոգյանի տեղեկացմամբ աշնանացանը ավարտված է, կատարվում է ցրտահերկ՝ գարնանը ցանքսեր իրականացնելու նպատակով: Բերդի տարածաշրջանի առաջատար գյուղատնտես Սերյոժա Խաչատրյանի խոսքով, թեև ձմռան ամիսն է, բայց եղանակային բարենպաստ, արևոտ կլիման թույլ է տալիս, որ անգամ այս օրերին գյուղացիները աշնանացանի աշխատանքներ իրականացնեն:

հացահատիկի ցանքատարածություններ. Բերդ

հացահատիկի ցանքատարածություններ. Բերդ

հացահատիկի ցանքատարածություններ. Բերդ

<Որոշակի խնդիրներից ելնելով՝ շատերը նաև հիմա են իրականացնում աշնանացան, ամեն դեպքում, պետք է շուտ ցանեն, որպեսզի ցորենի սերմը ծլի, թփակալի, որ ձմռան ցրտերին դիմակայի>>: Ի դեպ, աշխատանքների իրականացմանը նպաստում է Բերդի քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված գյուղտեխնիկան: Տավուշի մարզի Տավուշ գուղի ցանքատարածությունների աշնանացանի աշխատանքներին ևս մեծ աջակցություն է ցուցաբերում հարևան Բերդի <<Բելառուս>> մակնիշի տրակտորը: Տրակտորիստ Սարգիս Խոջոյանն ասաց, որ օրական մոտ 7-8 հազ./քառակուսի մետր հող է ցանում: Տավուշցի Ասյա Օհանյանի խոսքով, մշակած հացահատիկը կօգտագործվի ոչ միայն ալյուրի, այլև անասնակերի համար: Արծվաբերդի ցորենի ցանքսերը ավելացել են 20 տոկոսով՝անցյալ տարվա համեմատ կազմելով 700 հա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: