Հայերեն   English   Русский  

Վաճառքում հայտնվել են սելֆեր տպող չորահացի սարքեր


  
դիտումներ: 1505

Բջջային հեռախոսով սելֆեր անելն արդեն սովորական բան է:

Համացանցը տարված է նոր` այլընտրանքային սելֆերի նորաձևությամբ` մատների տեսքով: Ամերիկացի գործարարները որոշել են դրանից ֆինանսական շահույթ ստանալ: Նրանք սկսել են չորահացի սարքեր արտադրել, որոնցով հնարավոր է սելֆեր տպել անմիջապես հացի վրա, հաղորդում է LA Times-ը:

Burnt Impressions ընկերություն

ը («Այրված տպավորություններ) Վերմոնտից իրենց հաճախորդներին հնարավորություն են ընձեռում ամեն առավոտյան ուտել իրենց իսկ դիմապատկերը: Ցանկության դեպքում կարելի է դա մի քանի անգամ կրկնել: Ֆիրման պատրաստում է սարքեր, որոնք հացի վրա կարմրացնելով նստեցնում են ըստ հաճախորդի ցանկության, դիմանկար կամ էլ լուսանկար են նստեցնում: Դա հետևյալ կերպ է աշխատում. պատվիրատուն իր լուսանկարն ուղարկում է ընկերությանը և, մեկ շաբաթից ստանում սեփական պատկերը դրոշմելու հնարավորությամբ չորահացի սարքը:

Ֆիրմայի ներկայացուցիչներն ասում են, որ լուսանկարի որակը պետք է շատ բարձր լինել, հակառակ դեպքում, այն անհնար կլինի դրոշմել ինչպես հարկն է: Տոստերի արժեքը 75 դոլար է:

Ասում են, որ դա շատ ցածր գին է նման ինովացիայիհ համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: