Թրամփն առաջարկել է զինել ամերիկացի ուսուցիչներին
«Դա կլինի, այսպես ասած, գաղտնի կրում, երբ ուսուցիչն իր մոտ թաքնված զենք կունենա: Նրանք հատուկ նախապատրաստում կանցնեն: Նրանք այնտեղ կլինեին (դպրոցում) և այնտեղ զենքից զերծ տարածքներ այլևս չեն լինի», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:
Ամերիկացի առաջնորդը բացատրել է, որ նման «ազատ գոտիներում» հանցագործություններ կատարվում են, մասնավորապես այն պատճառով, որ չարագործները գիտակցում են, որ իրենց վրա պատասխան կրակ չեն բացի:
Նախագահը նաև առաջարկել է դպրոցներում աշխատանքի ընդունել նախկին զինվորականների, որոնք կրթական հաստատությունների տարածքում անվտանգություն կապահովեն և որ պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ նրանք գիտեն, թե ինչպես պետք է զենքի հետ վարվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկի աշակերտների հետ, որտեղ փետրվարի 14-ին հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով 17 մարդ էր զոհվել: