Միչիգանի համալսարանում հրաձգության հետևանքով զոհվածները հրաձիգի ծնողներն են եղել
դիտումներ: 1053
Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ուսումնական հաստատության մամուլի ծառայությանը: Տարածված հաղորդագրության համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել են 48-ամյա Ջեյմս Էրիկ Դևիսը և 47-ամյա Դիվա Ջինեն Դևիսը:
9&10 News հեռուստաընկերության տվյալներով՝ հրաձգությունն իրականացրած 19-ամյա Ջեյմս Էրիկ Դևիս Կրտսերը օգտոգործել է ոստիկանությունում ծառայող հոր զենքը: Ներկայումս կասկածյալի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միչիգանի համալսարանում կրակոցներ են հնչել, իսկ միջադեպի արդյունքում երկու մարդ է զոհվել: