Հայերեն   English   Русский  

Հայ ժողովուրդը ընդդիմադիր ժողովուրդ չի, իրական ընդդիմությունը Վազգեն Մանուկյանն էր. Գալուստ Սահակյան


  
դիտումներ: 3578

Հայ ժողովուրդը ընդդիմադիր ժողովուրդ չի։

Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ առաջիկայում սպասվող ընդվզմանը։ Նշենք, որ «Ելք» դաշինքն է քննարկում Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագիրը տապալելուն ուղղված քայլեր, որոնք կծավալվեն խորհրդարանից դուրս։ Գալուստ Սահակյանը թերահավատ է, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։

«Հայ ժողովուրդը էդպես ընդդիմադիր ժողովուրդ չի։ Վերջին հաշվով 90–ական թվականներից սկսկած անընդհատ հավաքվում են մարդիկ 10–20–30 հազար հոգում, հետո մտածում են՝ հեսա վերջն եկել ա ու էս խեղճ ժողովուրդն ինչ ասես չի ասում հրապարակներում ու գնում են հանգիստ նստում են տանը»,–նեղսրտել է Գալուստ Սահակյանը, ապա կարոտով հիշել իր տեսած միակ ուժեղ ընդդիմությանը։

«Այն ընդդիմությունը, որ ես տեսել եմ ժամանակի ընթացքում, այսօր այդ ընդդիմությունը չկա։ Ընդդիմադիր ճամբարի հիմնական գործիչը Վազգեն Մանուկյանն էր, այդ ժամանակ ընդդիմություն կար։ Որ ամեն ինչ մի կողմի վրա դրված էր պաշտոն, մոտեցումներ, հետագա ճակատագիր, մարդիկ ընդդմադիր պայքարում էին եւ ես Ազգային ժողովում էի։ Եւ ես տեսել եմ այդ պայքարը։ Այսօրվա ընդդիմությունների հիմնական մասը նախ եւ առաջ արտասահմանյան տարբեր կազմակերպությունների անդամ են դառնում եւ հետո գալիս ընդդիմություն են դառնում։ Ընդդիմության ճամբարը ստեղծեց Վազգեն Մանուկյանը եւ լավ ընդդիմություն պահեց»։

Անդրադառնալով «Ելք» դաշինքին, ասել է, որ այն մի քանի ընդդիմությունների ամբողջություն է։ ««Ելք»–ը մեկ ընդդիմություն չէ, մի քանի ընդդիմություն միացրած են իրար հետ, ես չգիտեմ՝ ով է ժամանակի ընթացքում հաղթելու»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: