Եվրոպայում սպիներները վտանգավոր ապրանք են ճանաչվել
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` սպառողական ապրանքների վտանգավորության մասին Եվրոպայի արագ ծանուցման համակարգի տարածած զեկույցի համաձայն այդ խաղալիքը վտանգ է ներկայացնում երեխաների համար, քանի որ հեշտությամբ փոքր մասերի է բաժանվում: Գրում է Russian.rt.com-ը:
Առանձնահատուկ վտանգավոր են ճանաչվել լույսով սպիներները, քանի որ փորձագետների կարծիքով դրանց կոճակային մարտկոցը կուլ տալու դեպքում կարող է երեխայի կերակրափողի և աղիքների այրվածքների հանգեցնել:
Ավելի վաղ նման եզրակացության եկել էին նաև ռուս փորձագետները: Երեխաները կարող են սպիներներով խաղալ միայն ծնողների հսկողության տակ, որոնք նախքան խաղալիքը գնելը պետք է ուշադիր զննեն այն:
Սակայն շատ երկրներից փորձագետները միակարծիք են, որ այդ խաղալիքները մանկական հոգեբանության վրա ազդեցություն չունեն: