Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ
դիտումներ: 784
Սպիտակներով խաղացող մեր շախմատիստը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ մեծ առավելություն, սակայն կարևոր պահին Արոնյանը վրիպեց, և պարտիան ավարտվեց հաշտությամբ: Մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Հաշտությմաբ ավարտվեցին նաև Դին Լիժեն – Շահրիյար Մամեդյարով և Ուեսլի Սո – Վլադիմիր Կրամնիկ պարտիաները:
Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո.
1. Ֆաբիանո Կարուանա 3.5
2-3 Վլադիմիր Կրամնիկ 3
2-3 Շահրիյար Մամեդյարով 3
4-6 Լևոն Արոնյան 2.5
4-6 Ալեքսանդր Գրիշչուկ 2.5
4-6 Դին Լիժեն 2.5
7-8 Սերգեյ Կարյակին 1.5
7-8 Ուեսլի Սո 1.5