Հայերեն   English   Русский  

Շատ եմ ափսոսում, որ չխաղացի հաղթանակի տանող այս հեշտ տարբերակը. Լևոն Արոնյան


  
դիտումներ: 555

Հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, պարտիայի ընթացքում ունենալով որոշիչ առավելություն, ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

«Շատ եմ ափսոում, որ չխաղացի հաղթանակի տանող այս հեշտ տարբերակը» – ասել է Արոնյանը, երբ ՖԻԴԵ-ի մամուլի խոսնակ Անաստասիա Կարլովիչը ցույց է տվել համակարգչի կողմից առաջարկվող հաղթական տարբերակը:

Արոնյանը նաև նշել է, թե չի հասկանում ինչպես կարող էր կատարել 29. Թd8 քայլը:

«Զգում էի, որ դիրքս պետք է պարտված լիներ, սակայն թե ինչպես Արոնյանը պետք է ստանար որոշիչ առավելություն, չեմ գտել»-ասել է Գրիշչուկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: