Պետք չէ վախենալ դաջվածքներից
Նա նշել է, որ խնդիրը «չափազանցության» մեջ է, երբ մարդիկ ծածկում են իրենց մարմինները, սակայն ըստ հոգևորականի առհասարակ դաջվածքների հետ կապված խնդիր չի տեսնում:
Վատիկանի նախընտրական սինոդալի հանդիպման ժամանակ բազմահազարանոց մարդկանց առջև Պապը հայտարարեց, որ պետք չէ վախենալ դաջվածքներից, օրինակ բերելով այն, որ Էրիտրեացիները իրենց ճակատներին նկարել են խաչեր: Այսօր նույնպես մարդիկ խաչը դաջում են իրենց մարմնին:
Պապի այս մեկնաբանությունները գրվել են Եկեղեցու կայքէջում, որտեղ նա պատասխանել է հարցերի, քննարկել երիտասարդ քրիստոնիա սերնդի առջև ծառացած խնդիրները: Պապը նաև ասել է, որ դաջվածքը հաճախ նշանակում է անդամակցություն այս կամ այն խմբին, այսպիսի դաջվածքներ ունեցողները պետք է հասկանան, թե ինչ են փնտրում կյանքում:
«Երիտասարդները չպետք է երբեք վախենան: Նույնիսկ այնպիսի բաների հետևում, որոնք այնքան էլ լավ չեն, կա մի բան, որը մեզ կտանի դեպի որոշակի ճշմարտիության», -ասել է Պապը: