Միշել Օբաման Սուրբ ծննդյան կապակցությամբ երիտասարդ տարիների լուսանկար է տեղադրել համացանցում
Tweeter-ում տեղադրված լուսանկարում Միշել Օբաման և նախագահ Օբաման երիտասարդ են: Միշել Օբաման լուսանկարի տակ գրել է «Շնորհավոր Սուրբ ծնունդ»:
Լուսանկարում, որի տարեթիվը հայտնի չէ, երիտասարդ զույգը կանգնած է իրենց այսօրվա տոնածառից ավելի քիչ տպավորիչ տոնածառի մոտ:
Միշել Օբաման Սուրբ ծնունդը նշել է Հավայիի իրենց ամառանոցում իր ամուսնու և դստրերի հետ՝ ամանորյա երգեր երգելով ու նվերներ բացելով:
Սպիտակ տունը հայտնել է, որ Օբաման տոնը սկսել է ճաշելով իր կնոջ, դստրերի և ընկերների հետ, որից հետո զանգահարել է օվկիանոսից այն կողմ գտնվող զինվորական ստորաբաժանումներին տոնի կապակցությամբ նրանց շնորհավորելու համար:
Նա զորքերին շնորհակալություն է հայտնել իրենց ծառայության և իրենց ու ընտանիքների կատարած զոհաբերության համար: