Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն կարող է շատ շուտով հեռանալ Սիրիայից. Թրամփ


  
դիտումներ: 609

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռիչֆիլդում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո ԱՄՆ-ն կարող է հեռանալ Սիրիայից: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք կկոտրենք ԻՊ-ի ոգին, մենք շատ շուտով կհեռանանք Սիրիայից: Թող այլ մարդիկ այժմ հոգ տանեն այդ մասին», - հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ անհրաժեշտ է հասնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ լիակատար հաղթանակի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: