Հայերեն   English   Русский  

GRENKE Chess Classic. 2-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին


  
դիտումներ: 705

Տեղի ունեցավ GRENKE Chess Classic մրցաշարի 2-րդ տուրը:

Ի տարբերություն 1-ին տուրի, որում 4 պարտիա ավարտվել էր հաշտությամբ և միայն մեկ պարտիայում էր գրանցվել հաղթական ավարտ, երկրորդ տուրում միայն մեկ պարտիա ավարտվեց հաշտությամբ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ադրբեջանի առաջատար շախմատիստներից Արկադի Նայդիչի նկատմամբ: 2-րդ հաղթանակը տոնեց Նիկիտա Վիտյուգովը: Հաղթանակներ տոնեցին նաև Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը. նրանք համապատասխանաբար առավելության հասան Հոու ՅԻֆանի և Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Ֆաբիանո Կարուանա – Մաթիաս Բլյուբաում պարտիայում:

3-րդ տուրի զույգեր.

)Բլյուբաում— Կարլսեն

Մեյեր— Կարուանա

Նայդիչ— Վիտյուգով

Անանդ — Արոնյան

Յիֆան — Վաշիե-Լագրավ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: