Ռուսաստանը երբեք ԱՄՆ-ի բարեկամը չի դառնա. Նիկի Հեյլի
«Մեր երկրում քաղաքական վեճեր են առաջացել այն հարցի շուրջ, թե արդյոք Ռուսաստանը մեր բարեկամն է: Իրականում դա սխալ հարց է, քանի որ Ռուսաստանը երբեք մեր ընկերը չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք ուզում աշխատել այդ երկրի հետ», - հայտարարել է Հեյլին:
Դիվանագետի ելույթի ձայնագրությունը հրապարակվել է կրթական հաստատության YouTube- ի ալիքում:
Հիշեցնենք, որ փետրվարին Հեյլին կրկին հայտարարել էր, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների բարեկամ չէ:
Իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ընդգծել էր, որ միգուցե Նիկի Հեյլին իրականում սիրում է Ռուսաստանը, քանի որ հենց այդ երկրին է շատ հաճախ դիմում իր ելույթներում: