Հայերեն   English   Русский  

Ֆաբիանո Կարուանան միանձնյա գլխավորում է GRENKE Chess Classic մրցաշարի աղյուսակը


  
դիտումներ: 614

Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում երեկ տեղի ունեցավ GRENKE Chess Classic մրցաշարի 8-րդ տուրը:

8-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանան: Սևերով խաղացող մեր շախմատիստը սկզբնախաղում հեշտորեն հավասարեցրեց դիրքը, և պարտիայի 31-րդ քայլին հաշտություն կնքվեց:

Արագ ոչ-ոքիներ գրանցվեցին նաև Նայդիչ - Անանդ, Մեյեր - Յիֆան, Բլյուբաում - Վաշիե-Լագրավ պարտիան: Տուրում ամենաերկարը տևեց 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Մագնուս Կարլսենի և Նիկիտա Վիտյուգովի պարտիան: Սպիտակներով հանդես եկող աշխարհի չեմպիոն ամեն գնով փորձում էր հաղթանակի հասնել, սակայն ի պատիվ Վիտյուգովի պետք է նշենք, որ նա պաշտպանվեց շատ հստակ և 65-րդ քայլին հաշտություն կնքվեց:

Այսօր տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: