Հայերեն   English   Русский  

Ֆլորիդայում հրաձգության հետևանքով երկու ոստիկան է զոհվել


  
դիտումներ: 502

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ռեստորաններից մեկում կրակոցների արդյունքում երկու ոստիկաններ են սպանվել: Այդ մասին գրառում Գիլկրիստի շրջանի շերիֆը կատարել է ֆեյսբուքում: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվել է, որ ապրիլի 19-ին ժամը 15:00-ին երկու ոստիկան սպանվել է Տրենտոնի կենտրոնում գտնվող «Էյս Չայնա» ռեստորանում:

Իրավապահ մարմինների տվյալներով` հանցագործության իրականացման մեջ կասկածվողը մոտեցել է ռեստորանին և կրակել շենքի ուղղությամբ:

Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել էին, որ հրաձիգը մահացած է: Ներկայումս միջադեպի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել: Հանցագործի դրդապատճառները դեռևս անհայտ են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: