Հայերեն   English   Русский  

19 տարիների ընթացքում ԱՄՆ-ի դպրոցներում կրակոցների դեպքերն անդրադարձել են ավելի քան 208 հազար երեխաների վրա


  
դիտումներ: 497

The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների դպրոցներում վերջին 19 տարիների ընթացքում ավելի քան 208 հազար անչափահասներ դարձել են հրազենի կիրառմամբ միջադեպերի մասնակիցներ: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականը վիճակագրական զեկույց է նախապատրաստել 1999թ. ապրիլի 20-ին Կոլումբայնի դպրոցի ողբերգության կապակցությամբ, երբ երկու դեռահասներ կրակ էին բացել 12 աշակերտների և ուսուցիչների վրա, այնուհետև ինքնասպան եղել:

«Ներկայումս 212 դպրոցներում միջադեպերն անդրադարձել են ավելի քան 208 հազար երեխաների վրա: Տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհվել է առնվազն 131 մարդ, 272-ը՝ վիրավորվել», - գրում է պարբերականը:

Հաղորդվել է, որ 2018թ. դպրոցներում արդեն հրաձգությունների 13 դեպք է արձանագրվել: Իսկ դա 1999թ. սկսած ամենաբարձր ցուցանիշն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: