Հայերեն   English   Русский  

ՕԵԿ-ը կոչ է անում ընդունել շարժման առաջարկները


  
դիտումներ: 1046

ՕԵԿ-ն կոչ է անում ընդունել շարժման առաջարկները, երաշխավորել խաղաղ հանգուցալուծում , իսկ կուսակիցներին՝ շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը:

Օրինաց երկիր կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը,որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կոչ է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները, ցուցաբերել խոհեմություն և ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին և շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին ` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության:

Իրավապահներից պահանջում ենքզերծ մնալ ցուցարարների և շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավորկիրաժման որևէ դրսևորումից: Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրենք ակտիվ և խաղաղ մասնակցությունն ունենալ համաժաղովրդական շարժմանը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին:

ՕԵԿ մամուլի ծառայություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: