Հայերեն   English   Русский  

Դերասան Բիլլ Քոսբին մեղավոր է ճանաչվել սեռական բռնության կատարելու մեջ


  
դիտումներ: 71252

NBC News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի դատարանը 80-ամյա կատակերգական դերասան Բիլլ Քոսբիին մեղավոր է ճանաչել սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

Հայտնի է դարձել, որ պատիժը դեռևս հայտնի չէ: Դերասանին կարող է մինչև տասը տարի ժամկետով ազատազրկում սպառնալ և 25 հազար դոլար մեղադրանքի յուրաքանչյուր երեք կետերի համար:

Վերջին տարիների ընթացքում տասնյակ կանայք հրապարակավ մեղադրել են Քոսբիին ոտնձգությունների և սեռական բռնության մեջ: Նրա դեմ դատական գործընթացը շարունակվում է 2016 թվականից: 2017թ. ամռանը դատական նիստն ավարտվեց առանց դատավճռի կայացման:

Դերասանը մի քանի անգամ արժանացել է «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: