Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ


  
դիտումներ: 379

ԱՄՆ-ի Թենեսի նահանգում հնչած կրակոցների հետևանքով երկու քաղաքացի է զոհվել, իսկ ևս չորսը ծանր վիճակում են գտնվում: Այս մասին հաղորդագրություն տարածվել է տեղի ոստիկանության թվիթերյան էջում: Գրում է Russian.rt.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Մեմֆիս քաղաքում:

Մահացածների և տուժածների մարմինները հայտնաբերվել են կայանված ավտոմեքենաներից մեկում:

«Երկու մարդ զոհվել է, իսկ չորսը ծանր վիճակում են գտնվում: Ներկայումս կրակոցների պատճառը դեռևս հայտնի չեն», - նշվել է զեկույցում:

Նշվում է նաև, որ հանցագործության կասկածյալը ավտոմեքենայով փախուստի է դիմել դեպքի վայրից և թաքնվել ոստիկանության աշխատակիցներից:

Միջադեպի հանգամանքները պարզվում են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: