ԱՄՆ Պետդեպը մտահոգված է սահմանին տիրող լարվածությամբ
դիտումներ: 812
Այս մասին հունվարի 5-ին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
“Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք կոչ ենք անում երկու կողմերին մասնակցել բանակցություններին, որոնք տարածաշրջանում խաղաղության կհանգեցնեն”,- ասել է Պսակին: