Սաուդյան Արաբիայում կանայք հունիսի 24-ից կարող են ավտոմեքենա վարել
2017 թվականին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսում է կանանց վարորդական վկայական տրամադրել:
Պարբերականի փոխանցմամբ` երկրի հինգ քաղաքներում կանանց համար ավտոդպրոցներ են բացվել:
«Բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ էին թագավորությունում կանանց ավտոմեքենա վարելու համար, ապահովվել են», - հայտարարել է Ճանապարհային երթևեկության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմեդ Ալ-Բասսամին:
Նրա խոսքերով` ավտոդպրոցներում կաշխատեն կին հրահանգիչներ, ովքեր վարորդական վկայական արտասահմանում են ստացել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայում կանայք բանակում ծառայելու իրավունք են ստացել: