Հայերեն   English   Русский  

Ավստրալիան և Նիդեռլանդները պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել են MH17-ի ավիավթարի մեջ


  
դիտումներ: 1080

Ավստրալիան և Նիդեռլանդները պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել են MH17-ի ավիաաղետի մեջ: Այդ մասին հաղորդագրություն մայիսի 25-ին հրապարակվել է Նիդերլանդների կառավարության կայքում: Գրում է News.mail.ru-ն:

«Մենք պահանջում ենք, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվություն ստանձնի և MH17 թռիչքի զոհերի և նրանց հարազատների համար ճշմարտություն և արդարություն հաստատման գործում լիաժեք համագործակցի», - հայտարարել է Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը:

Ռուսաստանին առաջարկել են միանալ բանակցություններին: Որպես հաջորդ քայլ Բլոկը նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց ներկայացնելը:

Մայիսի 24-ին Նիդերլանդներում Միջազգային քննչական խումբը հայտնել էր չորս տարի առաջ Ուկրաինայի արևելքում կործանված մալազիական Boeing-ի հետաքննության նոր արդյունքների մասին: Նրանք կարծում են, որ «Բուկը» պատկանում է Կուրսկի շրջանում տեղակայված հակաօդային պաշտպանության բրիգադին:

Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 17-ին Boeing 777 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Դոնեցկի շրջանի արևելքում: Ինքնաթիռն Ամստերդամից Կուալա Լումպուր էր ուղևորվում: Ինքնաթիռում անձնակազմի 15 անդամ և 283 ուղևոր էր գտնվում, որոնցից որևէ մեկը ողջ չէր մնացել: Ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռը խոցել են «Բուկ» զենիթահրթիռային համալիրից:

Ուկրաինան ևս հայտարարել է, որ Ռուսաստանը ներգրավված է ավիաաղետի մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: