Պետդեպարտամենտը դատապարտել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Սիրիայի որոշումը
դիտումներ: 747
Պետդեպարտամենտում շեշտել են, որ Հարավային Օսիան և Աբխազիան նախկինի պես Վրաստանի մաս են կազմում:
«Մենք լիովին պաշտպանում ենք Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը` իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կոչ ենք անում բոլոր պետություններին հաշվի առնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրենց պարտավորությունները և նույնն անել », - նշվել է զեկույցում:
Ավելի վաղ Եվրամիությունը ևս դատապարտել էր Սիրիայի իշխանությունների որոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու հարցում: