Հայերեն   English   Русский  

​Ելակի ջեմ


  
դիտումներ: 5150

Այս ջեմի պատրաստման համար ընդամենը պետք է ձեռքի տակ հարիչ ունենալ:

Բաղադրիչները

1 կգ ելակ

700-800 գ շաքարավազ

Պատրաստումը

Ելակը լավ լվանալ, հեռացնել պտղակոթունը, ապա լցնել հարիչի մեջ ու հարել այնքան, որ խյուսի խտության համասեռ զանգված ստացվի: Ավելացնել շաքարավազն ու խառնել, ապա դնել մարմանդ կրակի վրա:

Եփել մինչև ցանկալի խտությունը ստացվի, այսինքն` եփման ժամանակը ստույգ նշել հնարավոր չէ. կարող է 30 րոպեից մինչև 1 ժամ տևել:

Անուշ լինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: