Norway Chess. Կարլսենը պարտվեց, Արոնյանը կիսում է երկրորդ տեղը
դիտումներ: 776
Մրցակիցն ամերիկացի Ուեսլի Սոն էր, որը վաստակեց 3 միավոր եւ Լեւոն Արոնյանի հետ կիսում է երկրորդ տեղը: Հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Կարլսենը 3.5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:
Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
Հունիսի 4-ին մրցաշարում հանգստյան օր է: