Հայերեն   English   Русский  

Ֆլորիդայում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել


  
դիտումներ: 421

Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ` ԱՄՆ ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ սպանվել է, մեկը` վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:

Հաղորդվել է, որ ավտոմեքենան ճանապարհին հավասարվել է մեկ այլ մեքենայի, ինչից հետո անհայտ անձը կրակ է բացել:

Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է տեղում, իսկ երկուսը` հիվանդանոցում: Չորրորդ ուղևորի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական:

Հունիսի 3-ին հայտնի էր դարձել, որ անհայտ կինը Սան Դիեգոյում անցկացվող ամենամյա մարաթոնի վայրից ոչ մեծ հեռավորության վրա հրաձգություն է իրականացրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: