Հայերեն   English   Русский  

Հոլիվուդյան աստղերը Ոսկե գլոբուս 2015-ի կարմիր գորգի վրա


  
դիտումներ: 2193

Հոլիվուդի աստղերը հունվարի 11-ին Կալիֆոռնիայի Բևեռլի Հիլսում գտնվող Բևեռլի Հիլթոն հյուրանոցում մասնակցել են Ոսկե գլոբուս 2015 մրցանակաբաշխությանը: Կարմիր գորգի վրա փայլող աստղերի շարքում էին նաև Ջենիֆեր Լոպեսը, Դակոտա Ջոնսոնը և Ջեսիկա Չեստեյնը:

Ջենիֆերը կրում էր դեկոլտեն և ոտքերը ցուցադրող Zuhair Murad-ի զգեստ, որը կենտրոնական մասով գրավիչ կտրվածք ուներ: «Սմոքի այս» դիմահարդարմամբ ներկայացած դերասանուհին իր տեսքը ամբողջացրել էր արծաթագույն երկար ականջօղերով, արծաթագույն պայուսակով և համապատասխան կոշիկներով:

Ոսկե գլոբուս 2015

Դակոտան կրում էր առանց ուսակապերի, մեծ կտրվածքով Chanel-ի զգեստ: Դերասանուհին իր տեսքը ամբողջացրել էր մետալիկ պայուսակով, նմանատիպ կոշիկներով և բնական գույների շպարով:

Ջեսիկան հրաշալի տեսք ուներ մետալիկ բրոնզե Versace-ի երկար զգեստով: Դերասանուհին «սմոքի այս» շպար էր կրում, արծաթագույն ականջօղեր, թևնոց և համապատասխան կոշիկներ:

Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև Ջեյմի Դորնան, Լորդան, Աննա Քենդրիքը, Սիեննա Միլլերը, Կիրա Նայթլին, Քեյթ Հադսոնը, Ջենիֆեր Էնիսթոնը, Ջորջ Քլունին, Թեյլոր Շիլինգը և Քեթրին Հեյգելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: