Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական դատարանը Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամին բանտում է թողել


  
դիտումներ: 20465

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության Գերագույն մեջլիսի անդամ, Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Ասիֆ Յուսիֆլիին վաղաժամ ազատ արձակելու նպատակով ներկայացված բողոքը, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Ըստ տեղեկության՝ չնակած նրան, որ դատական նիստը նշանակված է եղել տեղի ժամանակով 14:15-ին, դատավորը, առանց Յուսիֆլիի փաստաբանին և ընտանիքի անդամներին տեղեկացնելու, ժամը 11:00 նիստ է անցկացրել: Ավելի ուշ վերջիններս ժամանել են դատարանի դահլիճ և երբ զանգահարել են դատավորին՝ ճշտելու, թե ինչու հավաքվածներին ներս չեն հրավիրում, վերջինս նրանց ասել է, որ դատական նիստն արդեն տեղի է ունեցել:

Յուսիֆլին ձերբակալվել է 2014 թ-ի նոյեմբերին խուլիգանության և փաստաթղթերի կեղծման մեղադրնաքներով: Այդ գործով տուժող Ֆարիդա Զուլֆուգարովան Յուսիֆլիին տվել է 6500 մանաթ Կրթության նախարարության աշխատակից Ռաֆիգ Հուսեյնովին փոխանցելու համար: Վերջինս պետք է այդ կաշառքն օգտագործել Ուկրաինայում Զուլֆուգարովի որդու բարձրագույն կրթություն ստանալու համար, սակայն գործարքը խզվել է, իսկ Հուսեյնովը կնոջը գումարը չի վերադարձրել: Դատավարության ընթացքում նա խոստովանել է, որ գումարը ստացել է ինքը, իսկ Յուսիֆլին այդտեղ կապ չի ունեցել:

Զուլֆուգարովան հրաժարվել է նաև բողոքից վնասի փոխհատուցման կապակցությամբ: Սակայն 2015 թ-ի հուլիսի 30-ին դատարնը Յուսիլֆիին կեղծարարության մեջ մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով 7.5 տարվա ազատազրկման: Հետագայում Գերագույն դատարանը պատիժը կրճատել է մինչև 6 տարի: Պատժի երկու երրորդ ժամկետը բանտում անցկացնելու առնչությամբ Յուսիֆլին դիմել է դատարան պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով: Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է դիմումը:

Մեկնաբանելով դատարանի վերջին որոշում՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին իրականացված դատական գործընթացն անվանել է գաղտնի անօրինակություն: «Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Ասիֆ Յուսիֆլին ոչնչում մեղավոր չէ: Նրան հետապնդում են այն բանի համար, որ Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա է կազմակերպել ՝ պատերազմի վետերան Զաուր Հասանովին ինքնասպանության հասցնելու դեմ»,- ասել է Քերիմլին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: